|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները. տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական բաժնից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար շինարարական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին ներգրավվել է լրացուցիչ ևս 52 մեքենասարքավորում։
Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և ավելի քան 700 մ խոր. ավազ։ Ներկայումս, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։