|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամանորյա տոնական օրերին
հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման,
ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային
թունավորումների սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի և պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:
Հետտոնական օրերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին և մրգերին: