|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չինացի բժիշկներն օրերս արտասովոր բանի են ականատես եղել. իրենց դիմած 26-ամյա տղամարդու ստամոքսում բառի բուն իմաստով մեծ անցք են նկատել. տեղեկացնում է The Daily Mail-ը:
Հետո է միայն պարզվել է, որ դրա պատճառը չափից դուրս կծու ճաշն է եղել, որը տղամարդը կերել է ռեստորանում: Նա ընտրել է չինական այդ ավանդական ճաշի ամենակծու տարբերակը: Ուտելուց հետո տղամարդը ցավեր է զգացել ստամոքսի շրջանում, արյուն է փսխել, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այնտեղ արդեն պարզվել է, որ ճաշը քրքրել է չինացու ստամոքսը` բացելով անցք: