|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեզ համար Ամանորը ընտանեկան տոն է եւ այն սովորաբար նշում ենք տանը: Այս տարի նույնպես Ամանորն անցկացրինք տանը` միասին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ Լիանա Անթառանյանը /Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Կարեն Ջանիբեկյանի տիկինը/:
Անթառանյանը նշեց, թե չի ընդունում այն երեւույթը, որ մարդիկ պարտք են անում` Ամանորը տոնելու համար: Ըստ նրա` Ամանորի սեղանը պետք է լինի ոչ թե ճոխ, այլ առատ: «Ես, օրինակ, մեկ-երկու տեսակի աղցան եմ պատրաստել, բայց մեծ քանակով»,- ասաց նա:
Քանի որ նորաստեղծ ընտանիք են, անհատական նվերներ չեն մատուցել իրար: Անթառանյանը նշեց, որ Ջանիբեկյանն Ամանորից առաջ ննջասենյակի կահույք էր գնել, իսկ ինքը` մի «հրաշագործ» կաթսա, որում էլ պատրաստել է ամանորյա թանով իշլի քյուֆթան. «Սրանք էլ մեր տոնական նվերներն էին»:
Անթառանյանը նշեց նաեւ, որ ավելի շատ սիրում է տոնել Սուրբ Ծնունդը` հետեւելով նաեւ եկեղեցական ծիսակատարություններին: