|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 6-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Իջեւանում, Դիլիջանում, Սեւանում տեղում է ձյուն: Տավուշի եւ Ճամբարակի ավտոճանապարհներին նկատվում է ամպամածություն, Ապարանում եւ Ալագյազում` բուք:
Սելիմի լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է, սակայն տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: