|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
2013-ին նախատեսվում է ֆիլմ նկարահանել հայկական գորգերի մասին. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարը նշեց, որ 2013-ին հայկական գորգը կներկայացվի աշխարհին:
Ըստ Պողոսյանի` Հայաստանի պատմության թանգարանում 2013-ին կբացվի գորգերի մշտական ցուցադրություն:
«Արդեն ստեղծվել է գորգերի վիրտուալ թանգարան, որը նույնպես հաջորդ տարի կներկայացվի: Պատրաստվում ենք վերահրատարակել նաեւ գերմանացի մի հետազոտողի աշխատությունը հայկական գորգերի մասին»,- ասաց նախարարը` հավելելով, որ Մայր Աթոռի հետ կանցկացվի գիտաժողով, որին անդրադարձ կատարվի հայկական գորգերի ստեղծման պատմությանը: