|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը կշարունակի ակտիվ գործունեությունը ԱՊՀ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ. հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Интерфакс-ին տված հարցազրույցում:
«Աշխարհում գնալով աճող հակամարտություններն ու բախումները մեզանից կտրուկ քայլեր են պահանջում: Մենք կշարունակենք պայքարել իշխանափոխությանը ուժով հասնելու գործընթացի դեմ և կանենք ամեն բան նման հակամարտությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու համար` հարգելով միևնույն ժամանակ ինքքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և պետությունների հավասարությունը»,- ասել է Լավրովը` ընդգծելով, որ այդ աշխատանքը շատ ավելի բարդ է, քան ուժային միջամտությունը: