|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թեեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է, որ իր եւ Օսկանյանի գաղտնալսված զրույցը ՀԱԿ-ում ճեղքվածք չի առաջացրել, եւ որ «ՀԱԿ-ում բոլորը հասկացող մարդիկ են ու հասկանում են, թե ինչ է նշանակում հատուկ ծառայությունների կողմից այս կեղտոտ սադրանքը», բայց, ինչպես ցույց են տալիս զարգացումները, Զուրաբյանն այդքան էլ իրավացի դուրս չեկավ:
Yerkir.am-ի տեղեկություններով` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը փորձում է հասնել Լեւոն Զուրաբյանի իմպիչմենտին: Մեր տեղեկությունների համաձայն` նա անգամ սեփական կուսակցության քաղխորհրդի նիստում է փորձել այդ հարցը բարձրացնել, բայց նրա կողմնակիցները քիչ են եղել: