|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երթուղիների մրցույթների անցկացումից հետո, այս տարի առաջին անգամ, «Հայր և որդի Մկրտչյաններ» ընկերության ներդրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության «Հունդաի» մակնիշի 18 նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են ուղևորների համար հարմարավետ երթևեկության սահմանված չափանիշներով. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավոր ընկերությունների կողմից մինչև 2013 թվականի առաջին եռամսյակ Երևան կբերվի միջին տեղատարողությամբ ևս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու ևս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակահատվածում շարունակական բնույթ կկրեն: