|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով 87 մարդ համաներվելու է, այդ թվում` 79-ն ազատ են արձակվելու ՔԿՀ-ներից, 4-ը` հարկադիր աշխատանքից, մնացածը` տուգանքի վճարումից: Համաներվածների թվում են նաեւ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Բանգլադեշի եւ Նիգերիայի քաղաքացիներ. տեղեկացնում է rosbalt-ը:
Համաներվածներից 13-ը ընդգրկված են եղել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի ցուցակում: Խոսքը իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների մասին է:
Համաներման հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից` երեկվանից: