|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կառավարության այսօրվա նիստի հաստատմանը ներկայացված երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում բերված տվյալների համաձայն, մեր դպրոցականների 12.6 տոկոսը հաճախ քաղցած են լինում: Գրում է «Հայկական ժամանակը» :
Ընդ որում, քաղցած են լինում տանը ուտելիք չլինելու պատճառով: Բայց ուշագրավ է, որ ծրագրում բերված վիճակագրական տվյալների մեծագույն մասը 2010թ. հետազոտությունների արդյունք են, իսկ քաղցած երեխաների թիվը 2005-ի տվյալներով է: Այս ամենի պատճառը երևի այն է, որ թարմ տվյալներն ավելի սարսափելի են, քանի որ 2005-ին աղքատության մակարդակը 29.8% էր, իսկ հիմա՝ 35%: Այսինքն, կառավարությունն ընդամենը թաքցնում է դաժան իրականությունը: Վիճակագրական ամենաթարմ տվյալներով՝ ՀՀ-ի մինչև 5 տարեկան երեխաների 45.3%-ը, 6-9 տարեկան երեխաների 42.2%-ը, 10-14 տարեկանների 39.1%-ը և 15-17 տարեկանների 40.1%-ը նույնիսկ պաշտոնապես համարվում են աղքատ: