|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր` դեկտեմբերի 26-ին, ուժը կորցրած է ճանաչել «Կոնտակտ» եւ «Բլիզկո» վճարահաշվային համակարգերին տրված թույլտվությունները:
Ըստ ՀՀ ԿԲ հաղորդագրության` նշված համակարգերը վտանգել են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը եւ իրացվելիությունը: Մասնավորապես` «Կոնտակտ» վճարահաշվարկային համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ը անհիմն եւ առանց որեւէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առեւտրային բանկերի հետ կնքված պայմանագրերը, չի ապահովել (դադարեցրել է) բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը:
«Բլիզկոյի» հետ կապված ԿԲ պատճառաբանությունն այն է, որ այն խախտել է ԿԲ ուղեցույցներից մեկը` «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մասին»: