|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Վրաստանը մտադիր չէ դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղային երկաթգծի շինարարությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել երկաթուղու շինարարությունը: Ընդհակառակը` մենք մտադիր են նպաստել դրան»,- ըստ ադրբեջանական Trend գործակալության` ասել է նա` հավելելով, որ նախագիծը «շատ հետաքրքիր է» աշխարհաքաղաքական տեսանկյունից, սակայն կան տնտեսական բնույթի հարցեր. վրացական նավահանգիստներով եւ բուն Վրացական երկաթուղով բեռնափոխադրումները կնվազեն:
Իվանիշվիլին ընդգծել է, որ ծագած հարցերը կքննարկի դեկտեմբերին 26-ին Բաքու այցի ընթացքում: