|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում դեկտեմբերի 23-ին` ժամը 15:30-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ: