|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՕԵԿ-ն ուզում է, որ գալիք նախագահական ընտրությունները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան, չի ուզում, որ որոշ մարդիկ արջի ծառայություններ մատուցեն այդ ընտրությունների ժամանակ. այսօր ՕԵԿ 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա ասաց նաեւ, թե կարող է հստակ ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց կողմից աջակցվող թեկնածուն, հատկապես՝ այն պայմաններում, որ այսօր ԱԺ-ի 6 խմբակցություններից 4-ն, ըստ էության, իրենց դեմ են, առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների, լեգիտիմ ձեւով ընտրվելու է Հայստանի Հանրապետության նախագահ:
«Մենք ակտիվորեն ներգրավված ենք լինելու կազմակերպչական եւ քաղաքական որոշ աշխատանքներում, որովհետեւ, ինչպես ես արդեն ասացի, մեր տեսակի կարեւոր կողմերից մեկն այն է, որ մենք ինչ ասում ենք`կյանքի ենք կոչում: Մենք ներգրավված ենք լինելու ե’ւ շտաբային աշխատանքներում, ե’ւ քաղաքական ու կազմակերպչական աշխատանքներում, եւ ես վստահ եմ, որ մեր թիմն իր ծանրակշիռ ներդրումը կունենա առաջիկա նախընտրական գործընթացներում:
Ես ուզում եմ այս համագումարի բարձր ամբիոնից հաջողություն մաղթել ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու` արդեն մի քանի օր անց, Սերժ Սարգսյանին` առաջիկա նախագահական ընտրություններում, հաղթանակ` ի փառս Հայաստանի Հանրապետության»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: