|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը:
Երբ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը մտավ դահլիճ, բոլորը ոտքի կանգնեցին եւ մի քանի րոպե շարունակ վանկարկում էին` «Լեւո'ն, Լեւո'ն, Լեւո'ն»:
Նշենք, որ հյուրերի թվում են ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ ՀԱԿ-ին մաս կազմող ուժերը, այդ թվում` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Թեեւ ԲՀԿ-ին եւս հրավեր է ուղարկվել, բայց ԲՀԿ-ականներ դեռ չկան:
Ի դեպ, ՀՀՇ համագումարին ներկա չէ Նիկոլ Փաշինյանը: