|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Վայոց ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, իսկ վերջինիս փոխարեն Վայոց ձորի դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը` ազատվելով Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Համլետ Զաքոյանը` ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: Իսկ Արագածոտնի մարզի դատախազ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաեւ մի քանի այլ փոխատեղումներ: Մասնավորապես` Թեւոս Միրզաբեկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Հովհաննես Թադեւոսյանը' ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: