|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է մի քանի օրինագծեր, որոնք խստացնում են ՌԴ տարածք ապօրինաբար մուտք գործելու համար նախատեսված պատիժը. տեղեկացնում է rosbalt-ը:
Մասնավորապես` մեծացվում է քրեական պատասխանատվությունը ՌԴ անօրիանական միգրանտների մուտքի կազմակերպման համար: Փոփոխությունների համաձայն` ներկայումս նման հանցագործությունը համարվելու է միջին ծանրության եւ ծանր, իսկ տուգանքի չափը ներկայիս 200 հազար ռուբլուց հասնելու է 300 հազարի` մինչեւ 7 տարի (ներկայումս` 2) ազատազրկվելու այլընտրանքով:
Ավելի խստորեն են պատժվելու այն օտարերկրացիների, որոնք, ավելի վաղ ՌԴ մուտքի արգելք ունենալով, հատում են երկրի սահմանը: Երբ օրենքն ուժի մեջ մտնի, բանտարկությունն այդ դեպքում կհասնի 6 տարու: Բացի այդ` արգելվում է Ռուսաստանում կանխամտածված սպանության համար չմարված կամ չհանված դատվածություն ունեցող օտարերկրացիների մուտքը ՌԴ: Նույնը վերաբերում է կեղծ փաստաթղթեր ներկայացնողներին կամ տուգանքից, հարկից խուսափողներին:
Մեկ նորմ էլ սահմանվել է միգրանտներին Ռուսաստանում գրանցելու կանոնների վերաբերյալ. նրանց այլեւս հնարավոր չի լինելու գրացել «ռետինե բնակարաններում», միայն` ՌԴ օրենքների համաձայն`մեկ մարդուն բաժին հասնող բնակտարածքի սահմաններում: