|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Էրոս անունով կատվի տերը մոտ 30 հազար եվրո է ծախսել իր սիրելի փափկամազի մահվան կապակցությամբ իտալական Corriere della Sera թերթում մահախոսական տպագրելու համար: Թերթի աշխատակիցների վկայությամբ` Էրոսի տերը ռուսաստանցի է. տեղեկացնում է Euromag-ը:
Նա խնդրել է թերթում տպագրել կատվի լուսանկարը եւ իտալացի բարդ Ֆաբրիցիո դե Անդրեի «Եվ ինչպես ամեն գեղեցիկ բան, դու ապրեցիր ընդամենը մեկ օր, ինչպես վարդերը» բառերը:
Որպես կանոն` թերթի այդ էջին տպագրվել է գովազդ, սակայն ռուսաստանցին պատրաստ է եղել ամեն գնով արտահայտել իր սերը Էրոսի նկատմամբ: