|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2013-ին ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանը պատրաստվում է համերգային ծրագրով ժամանել Հայաստան: Այս մասին նա պատմել է Ростов Официальный պարբերականին Դոնի Ռոստովում համերգից հետո. տեղեկացնում է «Երկրամասը»:
Ընդ որում` չի բացառվում, որ Լեգրանի երեւանյան համերգին մասնակցի նաեւ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը:
Հայկական արմատներ ունեցող Լեգրանը հարցազրույցում ասել է, որ այնքան էլ հաճախ չի լինում պատմական հայրենիքում, այդ պատճառով ցանկանում է հայ ունկնդրին ներկայացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր նոր ստեղծագործությունը` ընդգծելով, որ Ցեղասպանությանը զոհ են գնացել իր մոր հարազատները:
«Դա իմ ունկնդրի համար անսովոր ստեղծագործություն է լինելու: Անվանում դեռ չեմ որոշել, սակայն չի բացառվում «Հայաստանի ռեքվիեմ» տարբերակը: Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, սարսափելի է: Անցյալ դարի սկզբին հայերի մի մասը տուժեց օսմաններից, մյուս մասը կոմունիստական ռեժիմի տակ կովկասացվեց»,- ասել է կոմպոզիտորը: