|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխնախագահ Ջո Բայդենին հանձնարարել է անձնական հսկողության տակ վերցնել զենքի վերահսկողության համակարգի բարեփոխման առաջարկների մշակումը. տեղեկացնում է Reuters-ը:
Բայդենը կգլխավորի հատուկ հանձնաժողովը, որում կընդգրկվեն կառավարության անդամներ եւ փորձագետներ: Հանձնախումբը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնի 2013-ի հունվարի վերջին:
Զենքի վերահսկողության համակարգի բարեփոխման մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես դեկտեմբերի 14-ից հետո, երբ Քոնեկտիկուտի դպրոցներից մեկում 20-ամյա Ադամ Լանսը սպանեց իր մորը եւ 20 դպրոցականների: