|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2012 թվականի սկզբից աշխարհում 88 շրջանային լրագրող, 47 բլոգեր ու համացանցային ակտիվիստ է զոհվել: Այս թվերը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Կազմակերպությունը նշում է, որ ընդհանուր հաշվով` այս տարի 130 լրագրող է սպանվել մասնագիտական պարտքը կատարելիս: Նրանք պնդում են, որ, 1995թ. սկսած, երբևէ այսքան «արյունոտ տարի» չի եղել լրագրողների համար:
Ի դեպ, զեկույցում նշվում է, որ անցնող տարվա մեջ ամենաշատ լրագրողներ ձերբակալվել են Թուրքիայում: