|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Օրադեա քաղաքում մահացել է ռումինահայ նկարիչ Միկլոշ Յակոբովիչը:
Նկարիչը ծնվել է 1936թ. օգոստոսի 9-ին Կլուժ-Նապոկա քաղաքում: Տրանսիլվանիայի հին հայերի շառավիղներից էր: Նրա նկարները ցուցադրվել են Ռումինիայում, Չինաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Շվեյցարիայում: 1990-ական թվականներին Յակոբովիչն այցելել է Հայաստան, Արցախ:
Ի դեպ, այս տարի հոկտեմբերին նկարչի անհատական ցուցահանդեսը պետք է բացվեր Հայաստանում` Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, սակայն նրա ծանր հիվանդության պատճառով այն հետաձգվել էր:
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Միկլոշ Յակոբովիչը պարգևատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: