|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն այսօր տեղի է ունենալու Կրեմլում, քննարկվելու է կազմակերպությանն Ուզբեկստանի անդամակցության հարցը, Աֆղանստանում տիրող իրավիճակը, ռազմական համագործակցության բարելավման հարցեր: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: