|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրահռչակ մոդել Նաոմի Քեմպբելը դատական գործընթաց է սկսել բրիտանական The Daily Telegraph-ի դեմ, որը գրել էր, թե մոդելը պատրաստվում է Հնդկաստանում փղերով պոլոյի մրցույթ անցկացնել:
Կենդանիների պաշտպան դարձած Քեմպբելը հերքել է թերթի գրածը, ինչից հետո համապատասխան հոդվածը հանվել է թերթի կայքից. տեղեկացնում է Fashiontime-ը:
Հոդվածում գրված է եղել, թե իր սիրեցյալի` ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի համար կազմակերպած խնջույքի ընթացքում հյուրերը մեկնելու էին Հնդկաստան եւ զբաղվելու էին տարօրինակ սպորտաձեւով: Հոդվածի թեման բողոքի ալիք էր բարձրացրել կենդանիների պաշտպանների շրջանում, անգամ ակցիաներ էին եղել երեկույթի անցկացման վայրի մոտակայքում: