|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում այսուհետ հանդես կգա ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Նարիմանյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում համալսարանի մամլո քարտուղար Վիկտորյա Անիկինան նշեց, որ Նարիմանյանն անցել է միաձայն:
Ի դեպ, մրցույթի մասնակցության համար պաշտոնական հայտ էր ներկայացրել միայն Միքայել Նարիմանյանը:
Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր 2012-ի հունիսի 16-ից, երբ նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել էր ՀՀ առողջապահության նախարար: