|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ Սիսիանի նախկին ոստիկանապետ Արա Դավթյանին պաշտոնից հեռացնելու պատճառներից մեկը եղել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Բանն այն է, որ Դավթյանը քաղաքապետարանում արված յուրացումների մի քանի տհաճ բացահայտումներ է արել՝ արժանանալով Հակոբջանյանի ատելությանը: Եվ վերջինս էլ «տեղ է հասցրել», թե ոստիկանապետ Դավթյանը չի կարողանում պարզել քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերը: Ու հետագայում բացահայտվել է, որ այդ ահազանգերը եղել են հենց Հակոբջանյանի ընդունարանից:
Երեկ այս առթիվ թերթը զրուցել է Հակոբջանյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե նման բան չկա. «Նախ՝ իմ ընդունարանը շատ լուրջ աշխատակիցներով է համալրված, երկրորդն էլ՝ ինձ մոտ որեւէ բացահայտում էլ չկարողացան անել, գործն էլ անգամ կարճվեց: Նման բան չկա, ո՞նց կարող է քաղաքապետարանը նման բան իրեն թույլ տալ, ոչ մի զանգ էլ մեր մոտից չի եղել»: