|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր է ստաելվ այս տարվա 15000-րդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի քաղաքացի` 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է: Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին է հանձնել 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:
ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ`2012 թվականի նույն ժամանակահատվածում տրված մուտքի արտոնագրերի քանակն աճել է ավելի քան 33 տոկոսով: