|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8-րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև:
Քաղաքապետարանի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ գեղասահորդներն այստեղ սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորություն կունենան ամեն օր՝ ժամը 11:30-ից մինչև 15:30-ը, որից հետո կլինի տեխնիկական դադար` սառույցի կարգաբերման աշխատանքները իրականացնելու համար: Սահադաշտը կրկին կգործի ժամը 18:00-ից մինչև ժամը 23:00-ն:
Սահադաշտի տոմսի արժեքն, ի դեպ, անփոփոխ է մնացել: Սեփական չմուշկներով սահելու մեկ ժամը կարժենա 500, իսկ վարձույթի դեպքում`1000 դրամ: Սահելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Տեղում կաշխատեն նաև մարզիչներ, ովքեր սկսնակ սահորդներին կծանոթացնեն մարզաձևի հմտություններին և սահել կսովորեցնեն:
Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար: