|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն. տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` ԵՄ շրջանակներում, որպես ԵՄ գործընկեր պետություններ, համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների, այդ թվում` Եվրոպայի Խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահության եւ ԵԱՀԿ-ում 2014թ. Շվեյցարիայի նախագահության շրջանակներում փոխգործակցությանը: