|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը արեւային ակնոց է կրում՝ կապտուկները թաքցնելու նպատակով. գրում է «Ժողովուրդը»:
ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Այո, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն:
Ի դեպ, քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է: