|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:
Նամականիշը մարեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, «Հայփոստ» թրասթ մենեջմենթ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Նամականիշի վրա պատկերված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները, եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ հայելաձեւ արտահայտմամբ (Հիմնադրամի լոգոն):
Խորապատկերին ներկայացված է աշխարհի քարտեզը, որը խորհրդանշում է կապը ամբողջ աշխարհով սփռված հայության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ: Գունային երանգները արտահայտում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները: