|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ երեկոյան` ժամը 19:00-ից հետո, Տիգրան Մեծ պողոտայում երթեւեկությունը կաթվածահար էր եղել, կարծես դեկտեմբերի 31-ը լիներ:
Մի ուղղությամբ մեքենաները շարժվում էին 5-6 շարքով, եւ քանի որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ այդպես էլ չտեսանք, վարորդներից շատերը դուրս էին եկել մեքենաներից ու փորձում էին ցուցումներ տալ մյուսներին:
Իսկ թե ի՞նչ «առիթով» էր խցանում եղել, yerkir.am-ին չհաջողվեց պարզել` ՃՈ լրատվության բաժնից տվեցին ՃՈ պետի համարը, այնտեղից էլ` վերլուծական բաժնի համարը, որտեղից էլ ասացին, թե իրենք իրավասու չեն տեղեկություն տրամադրել: