|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Րոպեներ առաջ Yerkir.am-ը գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով` այսօր ԲՀԿ Քաղաքական խորհրդի նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես հայտարարել է, որ չի առաջադրվելու նախագահական ընտրություններում:
Քիչ առաջ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հաստատեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ Քաղխորհրդի նիստ, իրոք, տեղի է ունեցել, եւ այն արդեն ավարտվել է:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Ծառուկյանը հայտարարել է չառաջադրվելու մասին, մամլո խոսնակը տեղեկացրեց, որ այս պահին որեւէ բան ասել չի կարող, մեկ ժամից կլինի ԲՀԿ պաշտոնական հաղորդագրությունը: