|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թեև կառավարությունը մշտապես հայտարարում է, թե աջակցում է գյուղացուն, սակայն աշնանացանի սեզոնը վերջանում է, իսկ որոշ մարզերում գյուղացիները գյուղվարկեր դեռ չեն ստացել: Այնինչ տարեսկզբից հայտարարվում էր, թե աշնան վարկերը կհատկացվեն օգոստոսի վերջին, որպեսզի գյուղացիները կարողանան նախապատրաստվել աշնանացանին:
Արմավիրի մարզի հողագործներից ստացված տեղեկատվության համաձայն` վարկերի տրամադրումը սկսվել է սեպտեմբերի կեսից, սակայն մինչ օրս դեռ շատ գյուղացիներ հերթի մեջ են և վարկ չեն ստացել: Դա այն դեպքում, երբ տարեսկզբին երկրի ղեկավարի մակարդակով էր հայտարարվել վարկերի հատկացման գործընթացը կազմակերպված իրականացնելու մասին:
Գյուղացիները թերթին նաև տեղեկացրել են, որ որոշ մարզերում գյուղվարկերի դիմաց իրենցից գրավներ են պահանջել, իսկ ոմանց առանց գրավի են փող տվել: