|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Թաթայի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին ներկա է եղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ զարմացրել, ինչու չէ, նաեւ զվարճացրել հավաքվածներին:
ՀՀԿ կուսակցության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Երիտասարդության օրվա կապակցությամբ կազմակերպած համերգի ժամանակ վարչապետն անսպասելի ելույթ է ունեցել: Նա նախ շնորհավորել է երիտասարդներին տոնի առիթով, որի ընթացքում մի քանի անգամ ճոճվել է տեղում եւ իր խոսքում շփոթվել:
Ելույթում Տ. Սարգսյանը երիտասարդներին փորձել է հասկացնել, որ Հայաստանի վաղվա օրը կապված է երիտասարդների հետ, եւ որ հենց դահլիճում գտնվող երիտասարդները պետք է կառուցեն այնպիսի Հայաստան, որը աշխարհին տալու է տաղանդաշատ երիտասարդներ:
Տեսնես վարչապետ Սարգսյանը երիտասարդության օրվա առթիվ քանի բաժակ է բարձրացրել եւ հիշել մերօրյա երիտասարդների հոգսերի մասին, իսկ հետո գուցե կիթառ նվագել ու մինչ համերգ գալը հիացրել հավաքույթի մասնակիցներին: