|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի սիրելի հյուրանոցը` Ստամբուլի «Թոքաթլյան-Փերա»-ն անորոշ ապագա ունի` կիսախարխուլ շենքի վերականգնման ծրագրերի բացակայության պատճառով. տեղեկացնում է Hurriyet-ը:
Հյուրանոցը պատկանում է Հայ եկեղեցու Üç Horan հիմնադրամին, որի վարչակազմը, որն անփոփոխ է վերջին 30 տարիների ընթացքում, մերժել է վերականգնման բոլոր առաջարկված նախագծերը:
Հյուրանոցը կառուցել է Մկրտիչ Թոքաթլյանը: Այն բացվել է 1897 թվականին, ունեցել է 160 համար եւ ընդունել է բազմաթիվ հայտնի մարդկանց: Ճարտարապետության թուրք մասնագետները հյուրանոցը համարում են «եզակի շինություն, որն իր հետքն է թողել Ստամբուլի ճարտարապետության վրա»: