|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար անհասկանալի եւ անտրամաբանական են տեղի ունեցող պաշտոնանկությունները: Նա կարծում է, որ մեզ մոտ տրամաբանությունից դուրս գործողություններ են ընթանում:
«Բոլորը Ալիկ Սարգսյանի գործունեությունից գոհ էին, բայց իրեն պաշտոնանկ արեցին: Այստեղ հայտարարում են, թե ով մեզ հետ չէ` տաշտակից հեռու է, գնում են Եվրոպա ու ասում, որ որ ոչ մի տաշտակ էլ չկա, եւ ուզում ենք հրաշալի ընտրություն անցկացնել: Շտաբ չկա, շտաբի պետ կա, շտաբ չկա, շտաբի պետի տեղակալ կա: Հովիկ Աբրահամյանն էլ գիշերը քնեց, առավոտյան արթնացավ, ասաց` չեմ ուզում ԱԺ նախագահ լինել, քանի որ երկրի երկրորդ պաշտոնն ավելի քիչ կարեւոր է, քան ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` խնդրելով իրեն բացատրել այս գործընթացների տրամաբանությունը:
Արամ Կարապետյանը նշեց, որ իր կանխատեսումները, թե կոալիցիան չի փլուզվի, եւ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայից դուրս չի գա, իրականացել են: «ԲՀԿ-ն դուրս չեկավ, Քոչարյանն էլ հետ չեկավ»,- ասաց նա` հավելելով, որ բյուջեի քննարկումները նույնպես ցույց տվեցին, թե որքան միահամուռ է կոալիցիան:
Արամ Կարապետյանի խոսքերով` կոալիցիայի ներսում միակ խնդիրը ադմինիստրատիվ ռեսուրսները բաժանելու, ավելացնել փորձելու մեջ է: