|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
1920-30 ական թվականներին բրիտանացիները շփոթված ու ցնցված էին հանելուկային մահերից. Թութանհամոնի դամբարանի հայտնաբերման ու բացման հետ կապ ունեցող ավելի քան 20 մարդ մահացել էր տարօրինակ հանգամանքներում, հիմնականում` Լոնդոնում: Ասում էին, թե Թութանհամոնի անեծքն է գործում:
Սակայն վերջերս պատմաբան Մարկ Բեյնոնը նոր վարկած է առաջ քաշել: Նա համարում է, որ Մեծ Բրիտանիայում սպանություններն իրականացրել է սկանդալային սատանիստ Ալիստեր Քրոուլին. գրում է Daily Mail-ը:
Բեյնոնի կարծիքով` Քրոուլին Հովարդ Քարտերի հայտնագործությունը նսեմացնելու պատճառներ ուներ. նա ասում էր, որ ինքը նոր` անձնական ազատության դարի մարգարեն է` եգիպտական Գոռ աստծո հովանավորությամբ, եւ Թութանհամոնի դամբարանի բացումը համարում էր սրբապղծությունը: