|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 4-ին կայացել են Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների եւ այլ օժանդակ մարմինների ընտրությունները:
Երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էր չորս երկիր` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը եւ Լատվիան:
Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: