|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիեւի քննչական մեկուսարանի բժիշկները Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ կալանքի տակ առնված Յուլյա Տիմոշենկոյին խորհուրդ են տալիս սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Ինչպես հաղորդում է РБК գործակալությունը, Տիմոշենկոն, Կիեւի քննչական մեկուսարանի ղեկավարության տարածած հայտարարության համաձայն, նոյեմբերի 5-ի առավոտյան զբոսանքի ժամանակ անզգուշությամբ ցավեցրել է գոտկատեղը, որի պատճառով խանգարվել է քայլելու ֆունկցիան:
Այժմ Յ. Տիմոշենկոն մեկուսարանի բժիշկների հսկողության տակ է: