|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել 2012 թվականի հունվարի 1-ից 2.5-3 անգամ բարձրացնել զինվորականների աշխատավարձերն ու թոշակները. տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Իսկ նրանց, ովքեր ծառայել կամ ծառայում են հատուկ պայմաններում`կապված բնապահպանական վիճակի եւ առողջության համար վնասակարության աստիճանի հետ, հավելյալ վճարումներ կլինեն»,- ասել է նա:
Նշվում է նաեւ, որ Մեդվեդեւը գլխավորում է պետդումայի ընտրությունների համար կազմված Единая Россия կուսակցության ցուցակը: Եվ այս քայլը կարելի է կապել դեռեւս պաշտոնապես չսկսված նախընտրական արշավի հետ: