|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի ռազմական հարվածը Իրանին մեծ սխալ կլինի. այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Առաջին անգամ չէ, որ Իսրայելի պաշտոնական անձինք խոսում են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու մասին: Մեր դիրքորոշումն այդ հարցում քաջ հայտնի է` դա կլինի լուրջ սխալ` հղի անկանխատեսելի հետեւանքներով»,- ըստ РИА Новости-ի` մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Ուրբաթ օրը Իսրայելի նախագահ Շիմոն Պերերսը հայտարարել էր, թե Իսրայելը հակված է իրանական սպառնալիքի ռազմական լուծմանը, քան դիվանագիտական: