|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ երեկոյան Արագածոտնի մարզում Արագած լեռան հարավային գագաթի ուղղությամբ վերելք կատարելու ժամանակ Սլավոնական համալսարանի 18 հոգուց բաղկացած խմբի երկու անդամների առողջական վիճակը վատացել է եւ անհրաժեշտ է եղել փրկարարական և բժշկական օգնություն:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը և շտապօգնության երկու բրիգադ: Փրկարարները գագաթից իջեցրել են վատառողջ 18-ամյա Ռուբինա Դովլաթյանին եւ 25 ամյա Մոնիկա Դիլանյանին: Ուսանողներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ նրանք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել: