|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Պաղեստինամետ ակտիվիստները կորցրել են կապը երկու նավերի հետ, որոնք փորձում էին հասնել ծովային շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված, երբ իսրայելական ռազմական նավերը կանգնեցրել են դրանք միջազգային ջրերում:
Ակտիվիստների մամուլի քարտուղարը «Ամերիկայի ձայն -ին հայտնել է, որ այս երեկոիսրայելական նավերը մոտեցել են ակտիվիստների նավերին եւ հարցրել, թե ինչ ուղղությամբ են դրանք շարժվում: Հնչել է «մարդկության խղճի եւ բարօրության» պատասխանը: Դրանից հետո կապը նավերի հետ ընդհատվել է: Ենթադրվում է, որ իսրայելցիներն են խափանել կապը:
Կանադական Tahrir եւ իռլանդական Saoirse նավերին 27ակտիվիստ կա: Նրանք Գազայի հատված են ցանկանում հասցնել 30 հազար դոլարի հումանիտար օգնություն: Նավերը նավարկության էին դուրս եկել Թուրքիայից նոյեմբերի 2-ին: