|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոտակա երկու տարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց չի սպասվում. այսօր ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
Ըստ նրա` դա պայմանավորված է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներում, այնպես էլ Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ընտրություններով. տեղեկացնում է 1news.az-ը:
«Միջազգային հանրությունը եւ համանախագահող երկները մեծ հույսեր էին կապում Կազանի հանդիպման հետ, սակայն դրա արդյունքները մեզ հիասթափեցրին: Հույս ունենք, որ այս հիմնախնդրի կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով կլինի: Թեեւ, մեր կարծիքով, մոտակա երկու տարում բանակցությունները կդանդաղեն, մենք համարում ենք, որ քաղաքացիական հասարակությունների մակարդակով բանակցությունները պետք է շարունակվեն»,- նշել է Ս. Ֆրեյզերը: