|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 29-30-ը Հայաստանում անցկացվելու է ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստը. երեկ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Ըստ նրա` միջոցառմանը մասնակցելու են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն և Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նույն օրերին նախատեսվում է նաև տարածաշրջանի երկրների հոգևոր առաջնորդների հանդիպում` Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ:
Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` Փաշազադեն Հայաստան այցի կապակցությամբ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: