|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քիչ առաջ հրաժարական ներկայացրած` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը News.am-ին տված հարցազրույցում նշել է, որ իր հրաժարականն անսպասելի չէր, եւ ինքը գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին` գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու:
«Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլեւ նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար»,- ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք սրանով կավարտվի՞ պաշտոնաթողությունների շղթան, Միքայել Մինասյանը պատասխանել է, որ նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը: