|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2012 թվականի պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը եւ հնարավորություն ընձեռի ապահովելու հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը. այսօր նշել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերի քննարկման ժամանակ նախագահը գոհունակություն է հայտնել բյուջեի ձեւավորման գործում օրենսդիր եւ գործադիր մարմինների սերտ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ կարեւորագույն այս փաստաթղթի մանրակրկիտ քննարկումները ավելի հավասարակշռված են դարձնում այն: