|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիական Charlie Hebdo սատիրիկական ամսագիրը մահմեդական աշխարհին լարում է իր դեմ. «արաբական գարնանը» նվիրված հատուկ համար են թողարկելու, որը, ըստ խմբագրության հաղորդագրության, խմբագրելու է ոչ այլ ոք, քան Մուհամեդ մարգարեն. տեղեկացնում է mignews.com-ը:
Դա արվում է այն նպատակով, որ ընդգծվի «հեղափոխություններում» իսլամի մեծ դերակատարությունը: Այդ կապակցությամբ ամսագիրը պատրաստ է նույնիսկ վերանվանվել Sharia Hebdo-ի: Շապիկին լինելու է Մուհամեդի նկարը` մտրակը ձեռքին` «Մտրակի 100 հարված նրան` ով ծիծաղից չմեռնի» գրությամբ:
Ի դեպ, 2007-ին Ֆրանսիայի 2 մահմեդական քաղաքացիներ Charlie Hebdo-ի դեմ դատական հայց էին ներկայացրել այն բանի համար, որ ամսագիրը դանիական Jyllands-Posten թերթից վերատպել էր Մուհամեդի ծաղրանկարները, սակայն դատարանը հայցը չէր ընդունել: